Նկարի հեղինակ՝ Անդրանիկ Քեշիշյան
Գևորգն ելավ կռիվ գնաց,
Զենք ու զրահ վրեն կապած։
Բաժանվելու վերջին ժամին,
Գոնե մնաս բարով չասած։
Ընկա, տղե՛րք, Գևորգն ասաց
Ամու՛ր կանգնեք ձեր դիրքերում,
Կռվի պահին եղեք խիզախ,
Եղեք դաժան ու միք ների։
Հայրենիքի հողը միք տա,
Որ թշնամին ոտնահարի,
Ու ձեր պատվից բարձր պահեք
Հզոր փառքը ֆիդայինների։
Գևորգը կռվի դաշտում զոհվեց,
Սիրտս էրվավ, վառվավ, բոցվեց,
Գևորիկիս պիտի գովեմ,
Դարձել եմ ես գուսան Շահեն։
